Ռեալը պայմանագիր է կնքել Մալագայի 17-ամյա պաշտպանի հետ

11:24 11.01.2019

«Մալագայի» և Իսպանիայի Մ17 հավաքականի պաշտպան Խոսե Լոպես Մարտինեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: Այս մասին ֆուտբոլիստի Instagram-ին հղում կատարելով` հայտնում է Marca-ն:

Գործարքի մեջ ներառվել է նաև Դանի Սանչեսը, որը ևս «Մալագայի» ակադեմիայից էր տեղափոխվել «Ռեալ» 2015 թվականին:

Նշվում է, որ պաշտպանի շահերը ներկայացնում է գործակալ Պերե Գվարդիոլան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի եղբայրը:

Անձամբ 17-ամյա ֆուտբոլիստն ունակ է հանդես գալ կենտորոնում և պաշտպանության ձախ եզրում:

Մարտինեսն արդեն հասցրել է ներկա գտնվել Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Ռեալ»-«Լեգանես» խաղին, որը կայացել է հունվարի 9-ին և ավարտվել է մարդիդյան թիմի` 3:0 հաշվով հաղթանակով:

Խաղից հետո կողմերը համաձայնեցրել են գործարքի վերջին մանրամասները:

Share |

Լրահոս

Loading...