Ռոնալդուի նախկին ընկերուհին պորտուգալացուն «հոգեկան հիվանդ» է անվանել

15:18 11.01.2019

Անգլիացի մոդել, դերասանուհի Ժասմին Լենարդը, որը նախկինում եղել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, մարզիկին «հոգեկան հիվանդ» է անվանել:

Ինչպես նշում է nypost.com-ը, Լենարդի խոսքով՝ Ռոնալդուն սպառնում էր սպանել իրեն:

«Ռոնալդուն ինձ ասաց, որ եթե ինչ-որ մեկի հետ հանդիպեմ կամ լքեմ տունս, ինձ կառևանգի, մարմինս կմասնատի, կդնի տոպրակի մեջ ու գետը կգցի:

Նա հոգեկան հիվանդ է»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է կինը:

Նա նաև մանրամասնել է, որ ֆուտբոլիստը հազարավոր դոլարներ է վճարել մասնավոր հետախույզներին իրեն ու իր երեխային հետևելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լենարդը աջակցում է նախորդ տարվա սեպտեմբերին Ռոնալդուի դեմ բռնաբարության մեղադրանք ներկայացրած ամերիկացի մոդել Քեթրին Մայորգային և որ ցանկանում է օգնել հետաքննությանը` ունենալով մի շարք ապացույցներ:

Մայորգայի պնդմամբ՝ Ռոնալդուն իրեն բռնաբարել է 2009թ.՝ Լաս Վեգասում, ինչից հետո նա 375 000 դոլար է վճարել աղջկա լռության համար:

Share |

Լրահոս

Loading...