Բարսելոնան Չելսիին առաջարկել է Վիլիանին փոխարինել Մալկոմի հետ

10:16 11.01.2019

«Բարսելոնան» դարձյալ հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Վիլիանի ծառայություններով: Կատալոնական ակումբի ղեկավարությունը լոնդոնցիներին առաջարկել է 30-ամյա բրազիլացուն փոխանակել կիսապաշտպան Մալկոմի հետ, հայտնում է Sky Sports-ը:

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է պայմանագիր կնքել Վիլիանի հետ, բայց «Չելսին» որոշել է պահել խաղացողին:

Կապտանռնագույնների վերջնական առաջարկը 55 մլն ֆունտ է կազմել (մոտ 61 մլն եվրո):

Մալկոմը «Բարսելոնա» է տեղափոխվել «Բորդոյից» 2018 թվականի հուլիսին 41 մլն եվրոյի դիմաց: Կատալոնական ակումբի հետ կիսապաշտպանը 5 տարվա պայմանագիր է կնքել:

Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը 5 հանդիպման է մասնակցել և չի հեղինակել ոչ մի գոլ ու գոլային փոխանցում:

Իսպանիայի Գավաթում և Չեմպիոնների լիգայում նա մեկական գնդակ է հեղինակել` մասնակցելով 4 խաղի:

Իսկ Վիլիանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...