Մոսկվայի Արարատը վերադառնում է. ակումբը կխաղա ՊՖԼ-ում

22:23 11.01.2019

Հայտնի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Sport Express-ի հետ զրույցում ասել է, որ Մոսկվայի «Արարատը» կրկին կխաղա Ռուսաստանի առաջնությունում:

Ակումբը ստեղծվել է 2017 թվականին և հենց հիմնադրման առաջին տարում ՊՖԼ-ում հաղթող էր դարձել ու հնարավորություն էր ստացել խաղալու ՖՆԼ-ում: Մոսկովյան ակումբում հանդես էին գալիս հանրահայտ ֆուտբոլիստներ Ռոման Պավլուչենկոն, Մարատ Իզմայիլովը, Ալեքսեյ Ռեբկոն, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով լքել են ակումբը:

Հովհաննիսյանը հայտնել է, որ ծրագրում են արդեն ամռանը հանդես գալ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Արարատը» ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել էր տեղափոխվել ՖՆԼ: Ակումբը տեղափոխվել էր Հայաստան և դարձել էր «Արարատ-Արմենիա»:

«Արարատ-Արմենիան» Հայաստանի Բարձրագույն խմբի աշնանային հատվածն ավարտել է 4-րդ տեղում:

Share |

Լրահոս

Loading...