Վալվերդե. Կոուտինյոն դժգոհ է, բայց պետք է պայքարի

13:39 11.01.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռենստո Վալվերդեն Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Լևանտեի» հետ առաջին հանդիպումից (1:2) հետո խոսել է Ֆիլիպե Կոուտինյոյի մարզավիճակի մասին և գնահատել է Ջեյսոն Մուրիլյոյի նորամուտը:

«Երբ ես մեկնարկային կազմում չէի ընդգրկում Դեմբելեին, բոլորը նրանից էին հարցնում:

Այժմ Դեմբելեն խաղում է, Կոուտինյոն՝ ոչ, և դուք կրկին հարցեր եք տալիս: Ֆուտբոլիստները պետք է աշխատեն իրավիճակը փոխելու համար: Ֆիլիպեն դժգոհ է, սակայն պետք է պայքարի: Ամեն դեպքում, նա օգտակար է թիմի համար և ապագայում էլ օգտակար կլինի:

Մուրիլյոյի խաղից գոհ եմ: Նա ցույց տվեց, որ փորձառու է: Ընդհանուր առմամբ, տղաների համար սա հեշտ հանդիպում չէր»,- Վալվերդեի խոսքը մեջբերել է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...