Հայ բռնցքամարտիկ Արման Դարչինյանը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ռինգում:
Հոլիվուդում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ մարզիկը 4-ռաունդանոց մենամարտում մրցել է ամերիկացի 33-ամյա Քենդել Թեյլորի հետ ու արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել փորձառու մրցակցին:
Մենամարտը կայացել է Hollywood Fight Nights շոուի ընթացքում:
Տեսանյութը` Marzik.am-ի
Սա Դարչինյանի առաջին հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նրա անձնական մարզիչն անվանի մասնագետ Ֆրեդի Ռոշն է:
Նշենք` Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբորորդին է: