Չելսին պաշտոնական առաջարկով դիմել է Զենիթին

16:12 11.01.2019

«Չելսիի» ղեկավարությունն արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի տրանսֆերը գնելու պաշտոնական առաջարկով դիմել է «Զենիթին»:

Calciomercato-ի լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ի իր էջում գրել է, որ Պարեդեսի համար «Չելսին» առաջարկել է 30 միլիոն եվրո: «Զենիթի» դիրքորոշման մասին տեղեկատվություն չի հրապարակվում:

Բացի այդ, հայտնի է, որ «Չելսին» Պարեդեսին առաջարկելու է մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր՝ տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավարձով: Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ «Չելսին» հրաժարվել է «Կալյարիի» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի և «Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինի տրանսֆերներից. լոնդոնյան ակումբի համար այժմ առաջնային է Պարեդեսի տեղափոխությունը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Զենիթի» կազմում անցկացրած 22 խաղում Լեանդրո Պարեդեսը խփել է 4 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...