Լիդսի աշխատակիցը հեռադիտակով հետևել է Դերբի Քաունթիի մարզմանը

17:45 11.01.2019

«Դերբի Քաունթին» այսօր Չեմպիոնշիփի 27-րդ տուրի շրջանակում խաղալու է «Լիդս Յունայթեդի» հետ:

«Դերբիի» առավոտյան մարզման ժամանակ ոստիկանները մարզաբազայի մոտ կասկածելի անձնավորության են նկատել: Վերջինս հեռադիտակով հետևել է Ֆրենկ Լեմպարդի թիմի մարզմանը:

Daily Mail-ը հաղորդում է, որ «Դերբիի» մարզումը դադարեցվել է, իսկ կասկածելի անձնավորությանը տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ պարզվել է, որ նա «Լիդսի» աշխատակից է:

«Դերբի Քաունթիի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տեղի ունեցածի կապակցությամբ ակումբը պաշտոնապես դիմել է «Լիդսի» ղեկավարությանը և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային:

Հավելենք, որ այժմ «Լիդսը» 51 միավորով գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը, իսկ «Դերբին» 43 միավորով 6-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...