Australian Open. Ջոկովիչի առաջին մրցակիցը հայտնի է

15:27 11.01.2019

Հայտնի են դարձել Ավստրալիայի Բաց առաջնության որակավորման փուլի բոլոր հաղթողները:

Երեկ կայացած վիճակահանության արդյունքում պարզ էր դարձել, որ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնարկային խաղում մրցելու է որակավորման փուլի հաղթողներից մեկի հետ, իսկ այսօր հայտնի է դարձել, որ սերբ թենիսիստի մրցակիցը լինելու է ամերիկացի Միտչել Կրյուգերը:

Ներկայացնում ենք որակավորման փուլը հաղթահարած թենիսիստներին և նրանց մրցակիցներին:

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) — Միտչել Կրյուգեր (ԱՄՆ, Q)
Տարո Դենիել (Ճապոնիա) — Տանասի Կոկինակիս (Ավստրալիա, Q)
Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան, 15) — Լլոյդ Ջորջ Հարիս (ՀԱՀ, Q)
Պաբլո Կարենյո-Բուստա (Իսպանիա, 23) — Լուկա Վանի (Իտալիա, Q)
Կեի Նիսիկորի (Ճապոնիա, 8) — Կամիլ Մայխշակ (Լեհաստան, Q)
Ժիլ Սիմոն (Ֆրանսիա, 29) — Բյորն Ֆրետենջելո (ԱՄՆ, Q)
Գլեբ Սախարով (Ֆրանսիա, Q) — Մաքսիմիլիյան Մարտերեր (Գերմանիա)
Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա, 26) — Միոմիր Կեցմանովից (Սերբիա, Q)
Վիկտոր Տրոիցկի (Սերբիա, Q) — Ռոբերտո Կարբալես-Բաենա (Իսպանիա)
Ստեֆանո Տրավալյա (Իտալիա, Q) — Գիդո Ադրեոսի (Արգենտինա)
Նիկոլոզ Բասիլաշվիլի (Վրաստան, 19) — Կրիստոֆեր Յուբկենս (ԱՄՆ, Q)
Դանիել Էվանս (Մեծ Բրիտանիա, Q) — Տացումա Իտո (Ճապոնիա, Q)
Պչաջնեշ Գունեսվարան (Հնդկաստան, Q) — Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ)
Ռուդոլֆ Մոլեկեր (Գերմանիա, Q) — Դիեգո Շվարցման (Արգենտինա, 18)
Գենրի Լակսոնեն (Շվեյցարիա, Q) — Միրզա Բաշիչ (Բոսնիա և Հերցեգովինա)

Հիշեցնենք, որ հիմնական ցանցի հանդիպումները մեկնարկելու են հունվարի 14-ին:

Share |

Լրահոս

Loading...