Ջոկովիչ. Սա շոկ է. Մարեյը մեծագույն չեմպիոն է

23:30 11.01.2019

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Էնդի Մարեյի՝ կարիերան ավարտելու մասին լուրը.

«Ինձ համար դա շոկ էր, չէ որ ես ու Մարեյը հասակակից ենք: Տխուր է, երբ տեսնում եմ, թե ինչ խնդիրների առջև է նա կանգնել: Ես նույնպես վերջին տարիներին արմունկի վնասվածք եմ ունեցել: Հասկանում եմ նրան լիովին:

Միասին վերջերս մարզվեցինք, մի փոքր զրուցեցինք:

Նա մեծագույն չեմպիոն է, իմ ընկերը, մենք միասին ենք մեծացել: Տխուր է, երբ հասկանում ես, որ այս Australian Open-ը նրա համար վերջինն է: Ամենալավն եմ մաղթում նրան»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է Gotennis-ը:

Share |

Լրահոս

Loading...