Պաշտոնական. Ֆաբրեգասը նոր ակումբ ունեցավ

22:10 11.01.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պաշտոնապես դարձել է «Մոնակոյի» ֆուտբոլիստ:

31-ամյա իսպանացին «Մոնակոյի» հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Վերջինս հանդես կգա «Մոնակոյում» 44 համարի խաղաշապիկով: 

Ըստ Goal-ի` տեղափոխության արժեքը կազմել է 10 մլն ֆունտ ստերլինգ: 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆաբրեգասը մասնակցել է 6 հանդիպման: 

Share |

Լրահոս

Loading...