Գատուզո. Հուսով եմ` Իգուաինը կմնա Միլանում

22:54 11.01.2019

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է հարձակվող Գոնսալո Իգուաինի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:

«Եթե չտեսնեի Գոնսալոյի քրտնաջան աշխատանքը մարզման ժամանակ, ապա չէի ընդգրկի նրան «Սամպդորիայի» դեմ խաղի մեկնարկային կազմում: 

Հիմա նրա շուրջ բազում շշուկներ են տարածվել: Ամեն ինչ կախված է նրա եղբորից, գործակալից և Լեոնարդոյից: Ամեն դեպքում, հուսով եմ, որ Իգուաինը կմնա «Միլանում»»,- Գատուզոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն: 

Share |

Լրահոս