Ինտերի ղեկավարները մեկնաբանել են Իկարդիի շուրջ ստեղծված իրավիճակը

14:08 11.01.2019

«Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը և գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել են մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ թիմի ավագ Մաուրիո Իկարդին մտադիր չէ երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը:

«Այս պահի դրությամբ Իկարդիի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում: Տարօրինակ չէ, որ լրատվամիջոցները բանակցությունների մասին տարատեսակ լուրեր են հրապարակում:

Մաուրոն մեր ավագն է, իսկական պրոֆեսիոնալ, և մենք անպայման քննարկելու ենք նրա պայմանագրի բոլոր կետերը: Մեր հարաբերություններում խնդիրներ չկան, իսկ մամուլում հրապարակվող լուրերը ոչ մի կերպ խնդիրներ չեն առաջացնի»,- Չժանի խոսքը մեջերել է Calciomercato-ն:

Իր մեկնաբանությունն է տվել նաև Մարոտան.

«Ես «Ինտերի» երկրպագուներին կարող եմ վստահեցնել, որ երկարաձգելու ենք Իկարդիի հետ պայմանագիրը: Երկրպագուները կարող են չանհանգստանալ»,- ասել է Մարոտան:

Share |

Լրահոս

Loading...