Մոուրինյու. Ինձ համար պատիվ կլինի վերադառնալ Ռեալ կամ Ինտեր

14:40 11.01.2019

«Ռեալի» և «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ դեմ չէ կրկին աշխատել մադրիդյան կամ միլանյան ակումբում:

Հիշեցնենք, որ Մոուրինյուի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նրան հեռացրել են դեկտեմբերի 18-ին:

««Ռեալ» կամ «Ինտեր» վերադարձն ինձ համար մեծ պատիվ կլիներ:

Երբ մարզիչը վերադառնում է նախկին ակումբ, նշանակում է՝ ժամանակին նա ինչ-որ լավ բան է արել: Հենց նման զգացողություններ եմ ունեցել «Չելսիի» վերադառնալիս: Կրկնում եմ՝ երբ պրոֆեսիոնալ մասնագետը վերադառնում է, հրավիրվում է նախկին ակումբ, դա մեծ պատիվ է: Եթե հրավիրում են, նշանակում է՝ գնահատում են:

Այժմ հանգստանալու, դադար վերցնելու, ինքս ինձ քննադատելու և վերջին տարիներին տեղի ունեցածը հանգիստ վերլուծելու հնարավորություն եմ ստացել: Պետք է ամեն ինչ վերլուծել և պատրաստվել կարիերայիս նոր փուլի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է Football Espana-ն:

Share |

Լրահոս

Loading...