Լևանդովսկու նախկին գործակալ. Ռոբերտը ցանկանում էր տեղափոխվել Ռեալ

15:04 11.01.2019

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալ Չեզարի Կուխարսկին հայտարարել է, որ ժամանակին իր հաճախորդը պատրաստ է եղել տեղափոխվել միայն Մադրիդի «Ռեալ»:

«Մենք կարող էինք մինչև վերջ պայքարել այդ տրանսֆերի համար, բայց իրադաձությունների զարգացումը կարող էր ռիսկային լինել: Հնարավոր է՝ միայն մեր գործողությունները բավարար չլինեին «Ռեալ» տեղափոխվելու համար, իսկ «Բավարիան» ավելի շահավետ պայմանագիր առաջարկեր:

Ֆուտբոլային բիզնեսում իմ աշխատանքի ընթացքում միշտ փորձել եմ ռիսկի տակ չդնել իմ հաճախորդներին: Լևանդովսկին կարիերայի շարունակության մի քանի տարբերակ է ունեցել:

Խնդիրն այն էր, որ Ֆրանսիա տեղափոխության միտքը դուր չէր գալիս նրա կնոջը, նրանք նաև չէին ցանկանում ապրել Անգլիայում: Միակ բանը, որ Ռոբերտը ցանկանում էր, «Ռեալն» ու իսպանական արևն էին»,- Կուխարսկիի խոսքը մեջբերել է Bleacher Report-ը:

Share |

Լրահոս