Հայտնի են Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը

20:05 11.01.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերին «կարմիրները» Պրեմիեր լիգայում անցկացրած 7 խաղում 7 հաղթանակ է տոնել՝ խփած և բաց թողած գոլերի 17-2 հարաբերակցությամբ:

Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, ով մասնակցել է իր թիմի բոլոր խաղերին, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 54 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...