Լոկոմոտիվից ևս մեկ ֆուտբոլիստ է հեռացել

22:36 11.01.2019

Պաշտպան Արման Զեյնալյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ավարտվել է:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկկողմանի համաձայնությամբ որոշվել է չերկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը: «Լոկոմոտիվը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվը» 32 միավորով Հայաստանի Առաջին խմբի առաջնության աշնանային հատվածն ավարտել է 4-րդ տեղում:

Share |

Լրահոս

Loading...