Սուլշեր. Մանչեսթեր Յունայթեդի ուժը գրոհներն են

17:24 11.01.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմի ուժը գրոհներն են:

«Բոլորն էլ գիտեն, թե որոնք են Պրեմիեր լիգայի լավագույն թիմերը: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ուսումնասիրի այդ թիմերից յուրաքանչյուրի ուժեղ կողմերը, սակայն ես սովորել եմ, որ իմ թիմերը պետք է գրոհեն:

Կարծում եմ՝ հենց դա է մեր ուժը՝ առաջ գնալ և գրոհել: Իհարկե, «Տոտենհեմի» հետ խաղում գրոհների շատ հնարավորություններ չենք ունենա, դրա համար պետք է պատրաստ լինենք վերահսկել գնդակի տեղաշարժը և ճիշտ գործենք «Ուեմբլի» մարզադաշտի յուրաքանչյուր հատվածում»,- Սուլշերի խոսքը մեջբերել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հավելենք, որ «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է հունվարի 13-ին: Այս խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Տոտենհեմը» 48 միավորով 3-րդ տեղում է:

Share |

Լրահոս