Մոնակոն շտապում է. Ֆաբրեգասը հնարավոր է խաղա Մարսելի դեմ

21:34 11.01.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը շատ մոտ է «Մոնակո» տեղափոխությանը: RMC Sport-ը հայտնում է, որ 31-ամյա կիսապաշտպանն արդեն բուժզննում է անցել ֆրանսիական ակումբում:

«Մոնակոն» ցանկանում է իսպանացու տրանսֆերն իրականացնել մինչև կեսգիշեր: Շտապելու պատճառն այն է, որ ֆուտբոլիստը կարողանա մասնակցել «Մարսելի» հետ խաղին:

Հանդիպումը կկայանա հունվարի 13-ին:

Այս մրցաշրջանում Սեսկը «Չելսիի» կազմում 16 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...