MD. Մունիրը տեղափոխվում է Սևիլիա

19:46 11.01.2019

«Բարսելոնայի» հարձակվող Մունիր Էլ Հադադին մոտ է «Սևիլիա» տեղափոխվելուն: 

Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն: 

23-ամյա հարձակվողն ընդունել է անդալուզյան ակումբի առաջարկը: Այժմ «Սևիլիան» պետք է համաձայնեցնի ֆուտբոլիստի տեղափոխության պայմանները կատալոնական ակումբի հետ: 

Բանակցություններն ընթացքի մեջ են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մունիրը չի երկարաձգել պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ, քանի որ նրա գործակալն ակումբից պահանջել էր 1,5 մլն եվրո կոմիսիոն գումար: 

Share |

Լրահոս

Loading...