Դել Պոտրոն՝ Մարեյին. Խնդրում եմ, շարունակիր պայքարել

19:33 11.01.2019

Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին դել Պոտրոն մեկնաբանել է բրիտանացի Էնդի Մարեյի՝ այս տարի կարիերան ավարտելու որոշումը:

«Էնդի՛, դիտում էի քո մամուլի ասուլիսը: Խնդրում եմ, մի՛ դադարեցրու փորձերը և շարունակիր պայքարել: Ես կարող եմ հասկանալ քո ցավը և հիասթափությունը:

Հույս ունեմ՝ կհաղթահարես սա: Դու արժանի ես կարիերադ ավարտել սեփական նախաձեռնությամբ, երբ էլ դա տեղի ունենա:

Մենք սիրում եք քեզ և ցանկանում ենք քեզ երջանիկ տեսնել»,- գրել է դել Պոտրոն Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Էնդի Մարեյին երկար ժամանակ է՝ անհանգստացնում է ազդրի վնասվածքը: 31-ամյա թենիսիստը կարիերայի ընթացքում 3 անգամ դարձել է Grand Slam շարքի մրցաշարերի չեմպիոն, 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն, նվաճել է ATP մրցաշարերի 45 տիտղոս և 2016 թվականին եղել է աշխարհի առաջին ռակետը:

Share |

Լրահոս

Loading...