NBA. Մայամին ընդհատեց Բոսթոնի հաղթարշավը, Դենվերը ջախջախեց Կլիպերսին (տեսանյութ)

13:52 11.01.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 4 հանդիպում:

Օրվա մեկնարկային խաղում «Բոսթոն Սելտիկսը» հյուրընկալվելիս 99:115 հաշվով զիջել է «Մայամի Հիթին»: Որոշիչ է եղել հանդիպման երկրորդ քառորդը, որում տանտերերը հաղթել են 33:19 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Բոսթոնի» պաշտպան Կայրի Իրվինգը, ով վաստակել է 22 միավոր:

«Հիթի» կազմում 19 միավոր է գրանցվել Դուեյն Ուեյդի ակտիվում:

«Բոսթոնի» համար այս պարտությունն առաջինն էր 4 անընդմեջ հաղթանակներից հետո: «Բոսթոնն» այժմ զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Մայամին» 6-րդ տեղում է:

«Դենվեր Նագետսը» սեփական հարկի տակ 121:100 հաշվով առավելության է հասել «Լոս Անջելես Կլիպերսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Դենվերի» պաշտպան Ջամալ Մարեյը, ով վաստակել է 23 միավոր:

Զուգահեռաբար կայացած խաղում «Սակրամենտո Կինգզը» 112:102 հաշվով հաղթել է «Դետրոյտ Պիստոնսին»: Այս խաղում էլ ամենարդյունավետը եղել է Բադի Հիլդը, ով վաստակել է 18 միավոր:

«Սան Անտոնիո Սփյորսը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 154:147 հաշվով հաղթել է «Օկլահոմա Սիթի Տանդերին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ Լամարկուս Օլդրիջը վաստակել է 56 միավոր: «Տանդերի» կազմում թրիփլ-դաբլ է ձևակերպել Ռասել Ուեստբրուքը՝ 24+12+24:

«Սփյորսի» համար սա վերջին 7 խաղում 6-րդ հաղթանակն էր, իսկ «Տանդերը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց:

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է օրվա 10 լավագույն դրվագները:

Share |

Լրահոս

Loading...