Ռամոս. Սոլարիի և Իսկոյի հարաբերությունները բարդ են

18:51 11.01.2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է թիմակից Իսկոյի և գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հարաբերությունների մասին:

Սոլարիի գլխավորությամբ Իսկոն խաղաժամանակ գրեթե չի ստանում, իսկ իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ կողմերի հարաբերությունները շատ լարված են:

«Սոլարիի և Իսկոյի հարաբերությունները բարդ են:

Այս իրավիճակը դժվար է շտկել: Թիմում բոլորը ցանկանում են խաղաժամանակ ստանալ, և դա գլխացավանք է դառնում մարզչի համար, քանի որ նա պետք է ընտրի նրանց, ովքեր լավագույնս պատրաստ են:

Մամուլն էլ անընդհատ մեր մասին է գրում, շշուկներ է տարածում: Մենք պետք է ջանք գործադրենք այդ ամենին դիմակայելու համար»,- Ռամոսի խոսքը մեջբերել է AS-ը:

Share |

Լրահոս

Loading...