Ռեալն Ա Սերիայի ռմբարկուներից մեկի համար տրանսֆերային առաջարկ է արել

00:18 11.01.2019

Մադրիդի «Ռեալը» փորձում է ձեռք բերել «Ջենոայի» հարձակվող Կշիշտոֆ Պենտեկի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է TeleMadrid-ը:

Ըստ աղբյուրի` մադրիդցիները խաղացողի տեղափոխության համար առաջարկել են 30 մլն եվրո: Նախկինում նշվում էր, որ «սերուցքայինները» ֆուտբոլիստին ցանկանում են թիմ հրավիրել վարձավճարով:

23-ամյա հարձակվողը Ա Սերիայի այս մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ: Լեհ ֆուտբոլիստը զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին:

Share |

Լրահոս

Loading...