«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Հերտայի» հետ խաղում (4-0) դարձել է գոլի հեղինակ։
73-րդ րոպեին լեհ հարձակվողը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Այս գոլը 20-րդն էր Լևանդովսկու համար Գերմանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում։ Ռմբարկուների ցուցակում Լևանդովսկին հավասարվեց «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերներին։
Այսպիսով, Լևանդովսկին երրորդ ֆուտբոլիստն է եվրոպական թոփ-5 լիգաներում այս մրցաշրջանում, ով 20 և ավել գոլ է խփել։
Բացի Լևանդովսկուց և Վերներից 20 գոլի շեմը հաղթահարել է «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, ում ակտիվում 23 գոլ կա։