Սարին հերքում է. Վիլիանը կմնա Չելսիում

23:43 11.01.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հերքում է կիսապաշտպան Վիլիանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ավելի վաղ շշուկներ էին տարածվել, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: 

«Ես չեմ ընդունում Վիլիանի տեղափոխությունն այլ ակումբ, քանի որ նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար:

Կարծում եմ, որ նա կարող է ավելի էֆեկտիվ ֆուտբոլ ցուցադրել: Հենց այդ պատճառով նա չի լքի «Չելսին»»,- Սարիի խոսքն է մեջբերում Goal-ը: Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը 31 խաղում 4 գոլ է խփել: 

Share |

Լրահոս