Սարի. Բավարիան անարգել է Չելսիին

18:29 11.01.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: 

18-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ և մտադիր է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: 

Դրանից հետո հրապարակավ հայտարարությամբ հանդես է եկել նաև «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը` նշելով, որ մյունխենյան ակումբը հետաքրքրված է Հադսոն-Օդոյի ծառայություններով: 

«Կարծում եմ, որ դա ոչ պրոֆեսիոնալ է: Նրանք խոսում են այն ֆուտբոլիստի մասին, որը գործող պայմանագիր ունի «Չելսիի» հետ: Դա անարգանքի նշան է: 

Չգիտեմ, թե ինչ կարելի է ավելացնել այս ամենին, քանի որ բավականին տեղեկացված չեմ այս իրավիճակի մասին: Գոհ եմ ֆուտբոլիստից, քանի որ նա առաջընթաց է գրանցում: 

Ցանկանում եմ, որ ապագայում նա նույնպես իմ տրամադրության տակ լինի»,- Սարիի խոսքն է մեջբերում Football London-ը: 

Share |

Լրահոս

Loading...