NBA-ի աստղերը ներկայացրել են ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականի իրենց տարբերակները

16:24 11.01.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) աստղեր Լուկա Դոնչիչը («Դալաս»), Լերի Նենս կրտսերը («Կլիվլենդ») և Ջոն Կոլինզը («Ատլանտա) ներկայացրել են ՈւԵՖԱ-ի՝ 2018 թվականի խորհրդանշական հավաքականի իրենց տարբերակները:

Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Լուկա Դոնչիչի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականը՝ Օբլակ, Մարսելո, Ռամոս, Գոդին, Վարան, Կրոս, Իսկո, Պոգբա, Մոդրիչ, Նեյմար, Ռոնալդու:

Լերի Նենս կրտսերի վարկածով խորհրդանշական հավաքականը՝ Օբլակ, Կյելինի, Կուլիբալի, Ումտիտի, Վիրջիլ վան Դեյկ, Կանտե, Ազար, Մոդրիչ, Կևին դե Բրույնե, Կիլիան Մբապե, Ռոնալդու:

Ջոն Կոլինզի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականը՝ Օբլակ, Կյելինի, Կուլիբալի, Թեո Էրնանդես, Մարսելո, Կանտե, Ազար, Պոգբա, Ռակիտիչ, Ռոնալդու, Նեյմար:

Share |

Լրահոս

Loading...