Խորվաթիայի հավաքականը տուգանվել է, Լովրենը՝ որակազրկվել Ռամոսին հարվածելու համար

18:21 11.01.2019

ՈւԵՖԱ-ն մեկ խաղով որակազրկել է Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենին:

Նման որոշման պատճառն Ազգերի լիգայի շրջանակում կայացած Խորվաթիա-Իսպանիա խաղում Լովրենի պահվածքն է: Նոյեմբերի 15-ին, Զագրեբում կայացած խաղում Լովրենն արմունկով հարվածել է Ռամոսի գլխին, իսկ հանդիպումից հետո այդ մասին հրապարակումներ է կատարել սոցիալական ցանցերում:

Այդ հանդիպման գլխավոր մրցավարը չէր արձանագրել Լովրենի հարվածի պահը, սակայն ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը քննել է դեպքը և որոշել, որ պաշտպանը բաց է թողնելու Խորվաթիայի հավաքականի՝ ՈւԵՖԱ-ի հովանո ներքո կայանալիք առաջիկա հանդիպումը:

Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ն 13 հազար եվրոյով տուգանել է Խորվաթիայի ֆուտբոլային միությանը (HNS), քանի որ վերոնշյալ խաղի ընթացքում երկրպագուները տարբեր իրեր են նետել խաղադաշտ և փակել են մարզադաշտի մուտքերը:

Share |

Լրահոս