Ուրարտու Վիվառոն ամերիկացի նորեկ ունի

15:35 11.01.2019

Ամերիկացի խաղացող Արբեն Կամաժը այս մրցաշրջանում իր ելույթները կշարունակի Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու Վիվառո» ակումբի կազմում: Այս մասին հաղորդում է «Ուրարտու Վիվառոյի» մամուլի ծառայությունը:

Մինչ այս Կամաժը ներկայացնում էր ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Կոլումբոսի պետական համալսարանի բասկետբոլային թիմը:

Հավելենք, որ «Ուրարտու Վիվառոյի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը՝ 19:00-ին, «Միկա» մարզադահլիճում. մրցակիցն «Արցախն» է:

Share |

Լրահոս