Վան Դեյկը կրկնել է 6 տարվա վաղեմության ցուցանիշը

21:10 11.01.2019

«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

27-ամյա հոլանդացին վեց տարվա ընթացքում առաջին պաշտպանն է, որ նվաճում է այս մրցանակը: Պաշտպանական դիրքում հանդես եկող խաղացողներից վերջին անգամ այս մրցանակը ստացել էր «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը՝ 2013 թվականի մարտին:

Դեկտեմբերին Վան Դեյկը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս