Australian Open-ի արդյունքներով 10 թենիսիստուհի հավակնում է գլխավորել WTA վարկանիշային աղյուսակը

16:51 11.01.2019

Ավստրալիայի Բաց առաջնության արդյուքներով միանգամից 10 թենիսիստուհի WTA (Կանանց թենիսի միջազգային ասոցիացիա) վարկանիշային աղյուսակում կարող է փոխարինել առաջին ռակետ Սիմոնա Հալեպին:

Այդ թենիսիստուհիներն են Անժելիկա Կերբերը (Գերմանիա), Կառոլինա Վոզնյացկին (Դանիա), Սլոան Սթիվենսը (ԱՄՆ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա), Նաոմի Օսական (Ճապոնիա), Պետրա Կվիտովան (Չեխիա), Կարոլինա Պլիշկովան (Չեխիա), Կիկի Բերտենսը (Հոլանդիա), Դարյա Կասատկինան (Ռուսաստան) և Արինա Սոբոլենկոն (Բելառուս):

Եթե ամեն ինչ ծրագրածի պես ընթանա, և Սիմոնա Հալեպը մասնակցի առաջին շրջանի՝ էստոնուհի Կայա Կանեպիի դեմ խաղին, Կասատիկինան և Վոզնյացկին միանգամից դուրս կմնան առաջին ռակետի կոչման համար պայքարից:

Եթե Հալեպը հաղթի Կանեպիին, վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականի համար կդադարի պայքարել նաև Արինա Սոբոլենկոն: Մյուս թենիսիստուհիները Հալեպին շրջանցելու համար պետք է հասնեն առնվազն մինչև քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ընթացքում WTA վարկանիշային աղյուսակը գլխավորել են Սիմոնա Հալեպը և Կառոլինա Վոզնյացկին:

Share |

Լրահոս