Արթուր Ալեքսանյանը մարզվում է ԱՄՆ-ում (տեսանյութ)

14:32 12.01.2019

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը մարզումներ է անցկացնում ԱՄՆ-ում, ուր վերականգնվում էր վնասվածքից:

Ալեքսանյանը մարզումներից տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հունվարի 17-31-ը Ծաղկաձորում նոր տարվա ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնեն:

Մեծահասակների համար սա Բուխարեստում ապրիլի 10-14-ը կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է հանդիսանում:

Share |

Լրահոս

Loading...