24-ամյա սերբ դարպասապահը միացել է Արարատ-Արմենիային

11:13 12.01.2019

24-ամյա սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչը հանդես կգա «Արարատ-Արմենիայում»:

Երևանյան ակումբը պաշտոնապես հայտնել է նոր համալրման մասին:

Չուպիչը հանդես է եկել սերբական «Նովի Սադ», «Բեոգրադ», «Դինամո Պանցևո», նորվեգակական «Սարփսբորգ 08» և մի շարք այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Վոժդովաց» ակումբի անդամ:

Եղել է Սերբիայի տարբեր տարիքային հավաքականների անդամ՝ մասնավորապես հանդես է եկել մինչև 19, 21 և 23 տարեկանների հավաքականներում:

Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...