Արթուր Սարկիսովի Ենիսեյը Թուրքիայում կխաղա Գաբալայի հետ

16:13 12.01.2019

Կրասնոյարսկի «Ենիսեյը» երեք ուսումնամարզական հավաք կանցկացնի թուրքական Բելեկ քաղաքում:

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, այդ ընթացքում թիմը 7 ստուգողական խաղ կանցկացնի, որոնցից մեկն անդրբեջանական «Գաբալայի» հետ հունվարի 20-ին:

Երկրորդ ստուգողական խաղում Կրասնոյարսկի թիմը հունվարի 24-ին կմրցի ռումինական «Վիիտորուլի» հետ:

Առաջին հավաքը տեղի կունենա հունվարի 15-ից 24-ը:

Երկրորդ հավաքը, որը կկայանա հունվարի 27-ից փետրվարի 7-ը, «Ենիսեյի» ֆուտբոլիստները 3 ստուգողական խաղ կանցկացնեն` մրցելով սերբական «Ռադնիկ» և «Վոյվոդինա» ակումբների, ինչպես նաև ռուսական «Սոչիի» հետ:

Երրրորդ հավաքի ընթացքում (փետրվարի 10-21) թիմը 2 ընկերական խաղ կանցկացնի, որոնցից մեկը Դանիայի առաջին լիգայի «Սիլկեբորգ» թիմիհ ետ: Երկրորդ մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Հիշեցնենք` «Ենիսեյում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովն ու հայ հարձակվող Արթուր Մալոյանը:

Share |

Լրահոս