Ֆաբրեգասը` Չելսիին. Անհավանական ճամփորդություն էր. տխուր եմ, որ հեռանում եմ

12:25 12.01.2019

Կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որը երեկ «Չելսիից» պաշտոնապես տեղափոխվել է «Մոնակո», հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբին:

Հիշեցնենք` 31-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի հետ պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը.

«Խառը էմոցիաներով եմ գրում այս նամակը: Այն ուղղում եմ «Չելսիի» սեփականատեր պարոն Աբրամովիչին, ով ինձ այստեղ բերեց, իմ թիմակիցներին, ովքեր օգնեցին ինձ այսքան շատ տիտղոսներ նվաճել, աշխատակիցներին, որոնք հեշտացրին իմ կյանքն այստեղ և բոլոր այն երկրպագուներին, ովքեր միշտ ստիպում էին ինձ առանձնահատուկ զգալ:

Սա անհավանակն ճամփորդություն էր և ես մեծ տխրությամբ եմ հիմա հրաժեշտ տալիս: Կկարոտեմ բոլորիդ և ձեզ ամենալավն եմ մաղթում ապագայում»,- գրել է Ֆաբրեգասը:

Սեսկը 2014 թվականի ամռանից էր հանդես գալիս «Չելսիում»: Ավելի վաղ նա պաշտպանել է կատալոնական «Բարսելոնայի» և Լոնդոնի «Արսենալի» գույները: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա 6 հանդիպման է մասնակցել:

Share |

Լրահոս