Միլանը միացել է Ֆելայինիի համար պայքարին

13:28 12.01.2019

«Միլանը» միացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինիի համար պայքարին, հայտնում է Het Nieuwsblad-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել 31-ամյա բելգիացի ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Անձամբ կիսապաշտպանը հետաքրքրված է այլ թիմ տեղափոխությամբ, քանի որ Ուլե Գունար-Սուլշերի` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո սկսել է ավելի քիչ խաղաժամանակ ստանալ:

Բացի «Միլանից», Ֆելայինիի ծառայություններով հետաքրքրվախ է «Պորտուն» և չինական «Գուանչժոու Էվերգրանդը»:

Ֆելայինին 2013 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Ընթացիկ մրցարջանում բելգիացի կիսապաշտպանն Անգլիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս