Տոտենհեմը պատրաստ է Քեյնին 350 մլն եվրոյի դիմաց վաճառել Ռեալին

12:44 12.01.2019

«Տոտենհեմը» պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Հարի Քեյնին 350 մլն եվրոյի դիմաց, հայտնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, հենց այդքան գումար են լոնդոնցիները սահմանել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար:

Հաղորդվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Սուրբծննդյան տոներից առաջ մադրիդյան ակումբի ներկայացուցիչներից մեկը խորհրդակցել է «Տոտենհեմի» ղեկավարության հետ Քեյնի տրանսֆերային արժեքի վերաբերյալ:

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է բանակցություններ սկսել այն դեպքում, եթե հարձակվողի համար առաջարկվի այս գումարը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Քեյնը 2011 թվականից է հանդես գալիս «Տոտենհեմի» հիմնական թիմում: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա 21 հանդիպման է մասնակցել, դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...