SportMediaset. Յուվենտուսը կփորձի հաջորդ մրցաշրջանի համար ձեռք բերել Մոդրիչին

21:15 12.01.2019

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրության կենտրոնում:

Թուրինյան ակումբը փորձեր է ձեռնարկում հաջորդ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար:

Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը,խաղացողը դեռևս մտադիր չէ երկարաձգել այն:

Ամռանը խորվաթ ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել «Ինտերը»: Այդ պատճառով մադրիդյան ակումբը նույնիսկ բողոք է ներկայացրել ՖԻՖԱ, քանի որ միլանցիները Մոդրիչի ներկայացուցիչների հետ բանակցություններ էին սկսել՝ առանց «Ռեալի» համաձայնությունը ստանալու:

Share |

Լրահոս

Loading...