Նադալ. Եթե մրցաշարին պատրաստ չլինեի, չէի ժամանի Ավստրալիա

18:59 12.01.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Ավստրալիայի Բաց առաջնությունից ունեցած սպասելիքների մասին: Մեկնարկային խաղում Նադալը մրցելու է ավստրալացի Ջեյմս Դակվորտի հետ:

«Իհարկե, պետք է հնարավորինս լավ պատրաստվել, առաջընթաց գրանցել:

Ցանկանում եմ ինձ «ողջ» զգալ: Միշտ էլ աշխատելու տեղ կա, և ես ամբողջ կարիերայիս ընթացքում եմ փորձել առաջընթաց գրանցել:

Միշտ ձգտել եմ ավելի լավ մատուցումներ կատարել և արդյունքում հասել եմ դրան: Կկարողանա՞մ Ավտսրալիայի Բաց առաջնության ժամանակ մատուցումներս նոր մակարդակի հասցնել: Աշխատում եմ այդ ուղղությամբ:

Այժմ մոտիվացված եմ: Վստահ եմ ուժերիս և ինձ վրա: Պատրաստ եմ մրցաշարին: Եթե պատրաստ չլինեի, չէի ժամանի Ավստրալիա: Վիրահատությունից հետո ոտքս գրեթե չի ցավում»,- Նադալի խոսքերը մեջբերել է Sportingnews-ը:

Share |

Լրահոս