Պելեգրինի. Վեսթ Հեմն Արսենալի հետ խաղաց մեծ թիմի մտածողությամբ

21:01 12.01.2019

«Վեսթ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է անգլիական Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակը:

«Գոհ եմ բալանսից և թիմի կայունությունից: Մենք «Արսենալին» թույլ չտվեցինք որևէ պահ ստեղծել, չնայած նրանց խաղացողների որակին:

«Վեսթ Հեմ Յունայթեդն» այսօր մեծ թիմի մտածողությամբ խաղաց, ինչը միշտ ուղղված է երկրորդ գոլին:

Նասրիի փոխարինո՞ւմը. նա կարող էր շարունակել խաղալ, բայց ես որոշել եմ ռիսկի չդիմել: Չէի ցանկանա, որ նա ազդրի վնասվածք ստանա: Եթե Սամիրը ցանկանում է դառնալ այնպիսի խաղացող, որը մի քանի տարի առաջ էր, նա կարող է անել դա:

Տեսնենք՝ ինչ տեղի կունենա առաջիկա օրերին: Հուսով եմ՝ նա լավագույն որոշումը կկայացնի: Ես նման իրավիճակում շատ անգամ եմ եղել այս 30 տարվա ընթացքում: Սովոր եմ, որ ոչ մի բանում չի կարելի 100 տոկոսով վստահ լինել»,- Պելեգրինիի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Share |

Լրահոս

Loading...