Վինիսիուսը Ռեալում ցանկանում է վերցնել Բեյլի խաղային համարը

11:48 12.01.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ցանկանում է փոխել խաղյաին համարը:

Ինչպես հայտնում է AS-ը, 18-ամյա հարձակվողը ցանկանում է հանդես գալ 11 համրի ներքո, որը պատկանում է ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին:

Բրազիլացու ներկայիս համարը 28-ն է:

Հիշեցնենք` Վինիսիուս Ժունիորը «Ռեալ» է տեղափոխվել անցած ամառ «Ֆլամենգոյից»:

Տրանսֆերի արժեքը կազմել է 61 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում նա մադրիդյան ակումբի կազմում Իսպանիայի առաջնության 7 հանդիպման է մասնակցել` դառնալով մեկ գոլի հեղինակ:

Նրա պայմանագիրն «Արքայական ակումբում» գործում է մինչև 2025 թվականի ամառը:

18 տուրից հետո «Ռեալը» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 30 միավոր:

Share |

Լրահոս