Սարի. Վիլիանը չի հեռանա Չելսիից ձմռանը

10:49 12.01.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել է, որ հարձակվող Վիլիանը չի տեղափոխվի այլ ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ավեիլի վաղ լոնդոնցիները մերժել են «Բարսելոնայի»` բրազիլացուն Մալկոմի հետ փոխանակելու տարբերակը:

Վիլիանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը.

«Ես չեմ խրախուսում Վիլիանի հեռանալը, քանի որ նա կարևոր խաղացող է մեր թիմի համար: Կարծում եմ` նա ունակ է էլ  ավելի որակյալ ֆուտբոլ ցուցադրել, այդ իսկ պատճառով ձմռանը նա «Չելսիից» չի հեռանա»,- Սարիի խոսքերն է փոխանցում Goal-ը:

«Բարսելոնան» դեռ անցած ամառ էր փորձում ստանալ հարձակվողին, բայց անգլիացիները որոշեցին իրենց թիմում պահել անգլիացուն: Կապռանռնագույնների վերջնական առաջարկը 55 մլն ֆունտ է կազմել (մոտ 61 մլն եվրո):

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա բրազիլացին անգլիական Պրեմիեր-լիգայի 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս