Երևանի Արարատը հերթական նորեկն ունի

18:23 12.01.2019

Երևանի «Արարատը» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Արարատը» պայմանագիր է կնքել ռուս պաշտպան Մատվեյ Գույգանովի հետ:

24-ամյա ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտը: Գույգանովը Բարձրագույն խմբում հանդես գալու փորձ ունի: Նախորդ տարի նա հանդես է եկել «Բանանցում»:

Խաղացել է նաև ուկրաինական «Շախտյորի» և «Մետալիստի» երիտասարդական թիմերում: Վերջին ակումբը եղել է ռուսական «Սևաստոպոլը»:

Հիշեցնենք, որ «Արարատը» պայմանագիր էր կնքել նաև Արտյոմ Սիմոնյանի և Ռազմիկ Հակոբյանի հետ:

Share |

Լրահոս

Loading...