Իսպանացի հարձակվող, ԲԱՏԷ-ի նախկին ֆուտբոլիստ. Հայտնի է, թե ովքեր են փորձաշրջան անցնում Արարատում

20:42 12.01.2019

Երևանի «Արարատի» սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը հարցազրույց է տվել թիմի մամուլի ծառայությանը: Ղարաբաղցյանը խոսել է ակումբում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստների մասին, ինչպես նաև առաջիկա հավաքների.

-Պարոն Ղարաբաղցյան, մրցաշրջանի երկրորդ հատվածը կմեկնարկի մարտին: Մինչև այդ ակումբը նախապատրաստական փուլ է անցնում:

Ինչպե՞ս է այն անցնում և ի՞նչ ծրագրեր կան այս հատվածում:

- Նախ նշեմ, որ այն օրվանից երբ Աբրահամ Խաշմանյանը գլխավորեց թիմը, մենք շարժվում ենք հաստատված նախապատրաստական ծրագրով: Ամեն ինչ ծրագրված է վաղուց: Մարզումները սկսել ենք հունվարի 8-ից: Հունվարին 9-ին և 10-ին թիմին են միացել մեծ թվով լեգիոներներ, որոնք փորձաշրջան են անցնում: Թիմ են վերադարձել նաև Արևմտյան Հայաստանի հավաքականին միացած խաղացողները:

- Նախատեսված են նաև հավաքներ: Ո՞ր թիմերի հետ է մրցելու «Արարատը»:

-Մինչև հունվարի 14-ը կանցկացնենք օրական մեկ մարզում: Հունվարի 14-21-ը հավաք կլինի Ձորաղբյուրում, որտեղ գլխավոր մարզիչը կկողմնորոշվի նորեկների հարցում: Այնուհետև կմեկնենք Սոչի հունվարի 23-ից փետրվարի 3-ը: Վերջին հավաքը կլինի Կիպրոսում` փետրվարի 11-ից 23-ը:

Սոչիում հունվարի 31-ին ունենք հանդիպում ռուսական «Սոչիի» հետ, որը ներկայացնում է ՖՆԼ-ը: Եվս մեկ հանդիպում կանցկացնենք հունվարի 2-ին: Կիպրոսում նախատեսված է երեք ընկերական հանդիպում` փետրվարի 18-ին, 20-ին և 22-ին:

-«Արարատի» մասին խոսակցությունները շատ են: Շատ են նաև այն խոսակցությունները, թե որ ֆուտբոլիստներն են համալրելու թիմի կազմը: Մի փոքր կմանրամասնեք, թե որ ֆուտբոլիստներն են հրավիրվելու թիմ և ովքեր ենք փորձաշրջան անցնում:

-Թիմին միացել են 17 լեգիոներ, որոնք փորձաշրջան են անցնում:

Այսօր արդեն հայտարարեցինք Մատվեյ Գույգանովի հետ պայմանագիր կնքելու մասին: Ունենք փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են Բելառուսի հավաքականում, կա նաև հարձակվող, որը Իսպանիայից է և հանդես է եկել Լիտվայի առաջնությունում` Բրունո Լամաչևսկին:

Թիմի հետ է մարզվում նաև բելառուսական ԲԱՏԷ-ում հանդես եկած խաղացող, որն Ուկրաինայից է` Անդրեյ Յակովլևը: Այս օրերին ևս երեք ֆուտբոլիստ կմիանա ակումբին` Ստեֆա Իլյիչը, Ալեքսեյ Սալոսինը և Կոնան Քրիստը:

Թիմի հետ փորձաշրջան են անցնում նաև Դավիթ Խուրսիձեն, Վալերի Յարոշենկոն, Ալեքսանդր Կոզլովը, Իրակլի Լոգուան, Իվան Սպիչկան, Սերգեյ Ռևյակինը, Անդրեյ Չուխլեան, Լազար Դժոկիչը, Պավել Պլասկունին, Արտյոմ Կուլյեժան և Ժունիորը:

Գլխավոր մարզիչը պետք է որոշի, թե նրանցից ով պետք է մնա թիմում: Լավագույնների հետ կկնքվի պայմանագիր և դրա մասին կհայտարարենք պաշտոնապես:

Share |

Լրահոս

Loading...