Հավերժ ֆուտբոլիստ. Աշխարհի ամենատարեց խաղացողը նոր պայմանագիր է կնքել

00:09 12.01.2019

Ճապոնական «Յոկոգաման» երկարաձգել է աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստի՝ 51-ամյա Կադզույոսի Միուրայի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նոր պայմանագիրը կգործի մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Միուրան այս պահին աշխարհի ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպման:

Ճապոնիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 89 հանդիպման՝ դառնալով 55 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս