Ստուգարքի ձախողում. «զինագործները» պարտվեցին «մրճահարներին» (տեսանյութ)

18:26 12.01.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվեց «Վեսթ Հեմին»: 

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը հաղթեց «զինագործներին» խփած մեկ գոլի շնորհիվ: 

Հանդիպումը բաց թողեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից: 

48-րդ րոպեին Սամիր Նասրիի փոխանցումից հետո աչքի ընկավ Դեկլան Ռայսը: Այս պարտությունից հետո Ունայ Էմերիի գլխավորած թիմը 41 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում: «Վեսթ Հեմը» շրջանցեց «Ուոթֆորդին» և բարձրացավ 8-րդ հորիզոնական: 

6-րդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը՝ հունվարի 13-ին, հանդիպում է անցկացնելու 3-րդ տեղում գտնվող «Տոտենհեմի» հետ: Հաղթանակի դեպքում «կարմիր սատանաները» կբարձրանան 5-րդ հորիզոնական: 

Հավելենք, որ 23-րդ տուրում «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ: Խաղը կկայանա հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: 

Share |

Լրահոս