Բիելսան խոստովանել է, որ իր կարգադրանքով են հետևել Դերբիի մարզմանը

00:26 12.01.2019

«Դերբի Քաունթին» այսօր Չեմպիոնշիփի 27-րդ տուրի շրջանակում խաղալու է «Լիդս Յունայթեդի» հետ:

Տեղեկացրել էինք, «Դերբիի» առավոտյան մարզման ժամանակ ոստիկանները մարզաբազայի մոտ կասկածելի անձնավորության են նկատել: Վերջինս հեռադիտակով հետևել է Ֆրենկ Լեմպարդի թիմի մարզմանը:

«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան խոստովանել է, որ նա է մարդ ուղարկել հետևելու «Դերբի Քաունթիի» մարզումը: 

«Այո, այնտեղ իրոք կար ինչ-որ մեկը, ով «Լիդսից» էր: Պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում: 

Ես միակն եմ, ով պարտավոր է պատասխանատվություն կրել, քանի որ «Լիդսից» ինձ ոչ ոք նման իրավունք թույլ չէր տվել: Ինչ-որ մեկի համար նմանատիպ իրավիճակն անթույլատրելի է, սակայն ինչ-որ մեկի համար էլ սա նորմալ է»,- Բիելսայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: 

Կարդացեք նաև

  • Լիդսի աշխատակիցը հեռադիտակով հետևել է Դերբի Քաունթիի մարզմանը

    17:45 11.01.2019

    Լիդսի աշխատակիցը հեռադիտակով հետևել է Դերբի Քաունթիի մարզմանը

    «Դերբի Քաունթին» այսօր Չեմպիոնշիփի 27-րդ տուրի շրջանակում խաղալու է «Լիդս Յունայթեդի» հետ:

  • Ծանոթացեք, նա խելագար է. Բիելսայի տարօրինակ աշխարհը

    12:21 18.10.2018

    Ծանոթացեք, նա խելագար է. Բիելսայի տարօրինակ աշխարհը

    Նա մարզիչ Մարսելո Բիելսան է. նրան El Loco (խենթ) են անվանում։ Նա երբեք չի ձգտել մարզել թոփ ակումբներ, նա չի սիրում շրջապատված լինել տասնյակ լրագրողներով, բջջային սարքավորումներից օգտվելու փոխարեն գերադասում է ժամերով փակվել աշխատասենյակում և մարտավարական սխեմաներ գծել ու ջնջել։ Նրա կյանքին և կարիերային ծանոթանալիս սկսում ես լրջորեն մտածել՝ նա իսկապես խելագա՞ր է։

  • Մարսելո Բիելսան կգլխավորի Լիլը

    15:47 19.02.2017

    Մարսելո Բիելսան կգլխավորի Լիլը

    Ֆրանսիական «Լիլը» պաշտոնական կայքում հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը մարզելու է Մարսելո Բիելսան:

Share |

Լրահոս