Բուֆֆոնը նշել է՝ դեռ որքան է պատրաստվում խաղալ

15:59 12.01.2019

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո շարունակել հանդես գալ փարիզյան ակումբում:

«Եթե ՊՍԺ-ն համաձայնի, ես հույս ունեմ, որ առնվազն մեկ տարի էլ կխաղամ: Ես 40 տարեկան տարօրինակ մարդ եմ, ով կարծում է, թե 20 տարեկան է:

Հիմարություն կլիներ զղջալ «Յուվենտուսում» անցկացրած տարիներիս համար:

Այնտեղ ես 17 հիանալի տարի եմ անցկացրել: Շնորհակալ եմ «Յուվենտուսին» և կարծում եմ՝ այժմ Թուրինում ինձ համար ուրախ են:

Պարզապես զգում եմ, որ իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել: Ես երազանքներ ունեմ, որոնք ցանկանում եմ իրականացնել: Կարծում եմ՝ դրա համար դեռ ժամանակ ունեմ»,- Բուֆֆոնի խոսքերը մեջբերել է Vanity Fair-ը:

Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆֆոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Պարմայում», 1995 թվականին: 2001 թվականին Բուֆֆոնը տեղափոխվել է «Յուվենտուս», իսկ 2018 թվականի ամռանը «1+1» ձևաչափով պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Բուֆֆոնը մասնակցել է 8 հանդիպման, բաց է թողել 4 գոլ և կատարել է 22 սեյվ:

Share |

Լրահոս

Loading...