Սարի. Հավաքականների խաղերից ոչինչ չես սովորում

23:07 12.01.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է, որ չի հետևել 2018 թվականի Աշխարհի առաջնության հանդիպումներին:

«Ես ընդհանրապես չեմ հետևել Աշխարհի առաջնության խաղերին, ոչ մի խաղ չեմ դիտել: Չեմ սիրում հավաքականների խաղերը, քանի որ դրանցից ոչինչ չենք սովորում:

Սա շատ նորմալ տեսակետ է: Բոլոր մարզիչներն էլ այդպես են կարծում:

Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Պարզապես հնարավոր չէ 30 օրվա ընթացքում թիմին լավ նախապատրաստել: Աշխարհի առաջնությանը մասնակիցները կպարտվեն թոփ-ակումբների:

Դա նորմալ է, քանի որ ակումբում դու անընդհատ զբաղվում ես կազմակերպչական աշխատանքներով, իսկ հավաքականում այդքան ժամանակ չունես: Դրա համար էլ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում բարդ է տեսնել կազմակերպված հավաքականների:

«Չելսին» կարո՞ղ է հաղթել Անգլիայի հավաքականին: Այո: Ինչո՞ւ ոչ: Մեր մակարդակն Անգլիայի հավաքականից ցածր չէ:

Ես չեմ ցանկանում գլխավորել հավաքական: Գուցե երբ ավելի մեծանամ, փոխեմ տեսակետս, բայց այժմ ասում եմ՝ ոչ:

Share |

Լրահոս

Loading...